Հռոմի Պապին Հայաստանում դիմավորեցին լավաշով եւ ծիրանով - Mediamax.am

6346 դիտում

Հռոմի Պապին Հայաստանում դիմավորեցին լավաշով եւ ծիրանով

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ Երեւանի ժամանակով ժամը 15:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի օդանավը:

Պապին դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ տիկնոջ հետ, եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Տ.Տ.Օ Գարեգին Երկրորդը, ՀՀ քաղաքական եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ:

Սրբազան Պապին ինքնաթիռից իջնելիս դիմավորեցին հայկական լավաշով եւ ծիրանով:  

Պապին ուղեկցում է Սուրբ Աթոռի Արեւելյան եկեղեցիների միաբանության պրեֆեկտ, կարդինալ Լեոնարդո Սանդրին, որը բազմիցս եղել է Հայաստանում:

Պապի հետ նույն ինքնաթիռով Երեւան է ժամանել 83 լրագրող:

Քիչ հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին