Եվրոպացի փորձագետները գնահատել են ՀԱԷԿ-ի անվտանգությունը - Mediamax.am

4554 դիտում

Եվրոպացի փորձագետները գնահատել են ՀԱԷԿ-ի անվտանգությունը


ԱԷԿ
ԱԷԿ

Լուսանկարը` ANPP


Երեւան: Մեդիամաքս: Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի փորձագետները գնահատել են Հայկական ատոմային էլեկտրակայանի ռիսկերն ու անվտանգությունը:

Ինչպես հաղորդում է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, փորձագիտական գնահատումը կատարվել է հունիսի 21-22-ը:

 

«10 փորձագետներից կազմված փորձագիտական խմբի կազմում էին Միջուկային անվտանգության կարգավորողների եվրոպական խմբի կողմից առաջադրված 8 ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներ ու Եվրոպական հանձնաժողովի 2 աշխատակիցներ»,- հայտնել են ԵՄ պատվիրակությունում:

 

Եվրոպական հանձնաժողովի «Միջուկային անվտանգության համագործակության գործիքի» շրջանակում ֆինանսավորվող երկու ծրագրերի իրականացման շնորհիվ Մեծամոր ՀԱԷԿ-ն ու Միջուկային ոլորտը կարգավորող հայկական մարմինը նախաձեռնել էին միջուկային սթրես-թեստերի վերաբերյալ զեկույցների մշակում՝ անկախ փորձագիտական գնահատման գործընթացի հետագա իրականացման մտադրությամբ:

 

2015թ. օգոստոսին Միջուկային ոլորտը կարգավորող հայկական մարմինը Եվրոպական հանձնաժողովի Էներգետիկայի գլխավոր տնօրինության փորձագիտական գնահատմանն էր ներկայացրել «Միջուկային սթրես-թեստեր Հայկական ատոմային էլեկտրակայանի համար (ՀԱԷԿ)» Ազգային զեկույցը:

 

Միջուկային անվտանգությունը Եվրոպական միության առաջնահերթ ուղղություններից է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին