«Ոսկե ծիրան»-ի շրջանակում Երեւան կայցելի Ժակլին Բիսեթը - Mediamax.am

Փետրվար 16, 2026
2947 դիտում

«Ոսկե ծիրան»-ի շրջանակում Երեւան կայցելի Ժակլին Բիսեթը


Ժակլին Բիսեթը
Ժակլին Բիսեթը

Լուսանկարը` http://i.huffpost.com/


Երեւան: Մեդիամաքս: «Ոսկե Ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում Երեւան կժամանի աշխարհահռչակ դերասանուհի, «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիր Ժակլին Բիսեթը:

Այս մասին այսօր հայտնել է փառատոնի միջազգային բաժնի ղեկավար Տաթեւիկ Մանուկյանը:

 

Նա տեղեկացրել է, որ «Ոսկե Ծիրան»-ի շրջանակում կցուցադրվեն դերասանուհու մասնակցությամբ ֆիլմերը:

 

Փառատոնի կազմակերպիչները նշել են, որ «Ոսկե Ծիրան»-ի արտամրցութային ծրագրում ներկայացված են Կաննի, Բեռլինի եւ Վենետիկի միջազգային փառատոնների մրցանակակիր ֆիլմերը: Փառատոնի շրջանակում, ընդհանուր առմամբ, կցուցադրվի 92 արտամրցութային ֆիլմ:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակն այս տարի կհանձնվի Ռոման Բալայանին:

 

Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվի «հարավսլավական սեւ ալիք»-ի ամենախոշոր ներկայացուցիչներից սերբ ռեժիսոր Ժելմիր Ժիլնիկի ֆիլմերի ընտրանին:

 

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաեւ անվանի ռեժիսոր եւ օպերատոր Ֆրեդ Քելեմենի աշխատանքները:

 

Այս տարի «Ոսկե Ծիրան» փառատոնը կփակի Դարդեն եղբայրների «Անծանոթուհին» ֆիլմը:

 

13-րդ «Ոսկե ծիրան»-ի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:




Մեր ընտրանին