Հոմայուն Էրշադի. «Չէի խաղում, հենց այնպիսին էի, ինչպիսին կամ» - Mediamax.am

5511 դիտում

Հոմայուն Էրշադի. «Չէի խաղում, հենց այնպիսին էի, ինչպիսին կամ»


Հոմայուն Էրշադին
Հոմայուն Էրշադին

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոմայուն Էրշադին
Հոմայուն Էրշադին

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոմայուն Էրշադին
Հոմայուն Էրշադին

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոմայուն Էրշադին
Հոմայուն Էրշադին

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոմայուն Էրշադին
Հոմայուն Էրշադին

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոմայուն Էրշադին
Հոմայուն Էրշադին

Լուսանկարը` Մեդիամաքս

Հոմայուն Էրշադին
Հոմայուն Էրշադին

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ոսկե Ծիրան» Երեւանի միջազգային փառատոնի շրջանակներում ՀԲԸՄ Երեւանի գրասենյակում անցնում են Երեւան ժամանած կինոգործիչների վարպետության դասերը: Հուլիսի 14-ին այն վարեց իրանցի դերասան Համայուն Էրշադին: 

 

Մասնագիտությամբ ճարտարապետ Էրշադիին հայտնաբերել է ռեժիսոր Աբաս Քիառոստամին: Իտալիայում աշխատող ճարտարապետ Էրշադին խցանման մեջ էր մնացել, երբ նրան մոտեցել է Քիառոստամին ու առաջարկել ստանձնել «Բալի hամը» ֆիլմի գլխավոր հերոսի դերը: Այդ ֆիլմը կցուցադրվի հուլիսի 16-ին, ժամը 12:00-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում:

 

***

 

Ինձ համար շատ հուզիչ է գտնվել մի քաղաքում, որտեղ 2005 թվականին եղել է իմ մեծագույն վարպետը՝ Աբաս Քիառոստամին: Բախտն ինձ ժպտացել է ու ես հանդիպել եմ իմ վարպետին: Սակայն իրական կյանքում սովորաբար մենք չենք սպասում բախտին, այլ ինքներս ենք գնում դեպի հաջողություն: Որքան էլ շատ խոսեմ Քիառոստամիի մասին, բավարար չի լինի:

 

***

 

Մինչ դերասան դառնալը ճարտարապետությամբ եմ զբաղվել: Ճարտարապետության մեջ  միտքս հանձնել եմ ձեռքիս, իսկ դերասանության մեջ միտքս լեզվով եմ արտահայտում:

 

***

 

Երբ նոր էի սկսում, մտավախություններ ունեի՝ ինչպես պիտի զգացմունքներս արտահայտեմ: Բայց Քիառոստամին ինձ վստահությունը հաղորդեց: Նրան ասացի, որ դերասան չեմ ու վախենում եմ ձախողվեմ: Նա ինձ հանգստացրեց, ասաց, որ չվախենամ ու չանհանգստանամ, որովհետեւ եթե ձախոխվեմ՝ իմ մեղքը չի լինելու, այլ իրենը՝ որպես ռեժիսորի: Այդ խոսքերն էին, որ ինձ ուժ ու ինքնավստահություն տվեցին:

 

***

 

Ամեն ինչ «Բալի hամ»-ից սկսվեց, հենց այս ֆիլմն ինձ համար ճանապարհ հարթեց դեպի համաշխարհային կինո: Շատ դժվար էր հենց առաջին դերասանական փորձից հետո մի շարք մրցանակների արժանանալ «Բալի hամի» համար: Դրանից հետո շատերը, գուցե, կմտածեին, որ արդեն ճանաչված են, ամեն ինչ գիտեն: Ինձ մոտ ամեն ինչ հակառակն էր. երկրորդ ֆիլմի նկարահանման ընթացքում ինձ ուսանող էի զգում, գիտեի՝ շատ բան կա, որ պիտի սովորեմ:

 

***

 

Քիառոստամին երբեք չէր աշխատում պրոֆեսիոնալ դերասանների հետ: Այդ ոչ պրոֆեսիոնալ դերասանների գործունեությունը կինոյի աշխարհում ավարտվում էր տվյալ դերով: Համարձակությամբ կարող եմ ասել, որ միակն եմ, որ իր ֆիլմում նկարահանվելուց հետո շարունակեցի դերասանական կարիերան:

 

***

 

Քիառոստամիի հետ մեքենայում նստած պաղպաղակ էինք ուտում, նրան հարցրեցի ՝ ինչպիսի՞ մարդ է իմ հերոսը: Նա ինձ ասաց, որ հերոսը ճարտարապետ է, որ եկել է Իտալիայից: Ես էլ Իտալիայում աշխատող ճարտարապետ էի: Ամբողջ ֆիլմի ընթացքում հենց իմ հագուստով եմ նկարահանվել, իմ ավտոմեքենան եմ վարել: Երկխոսությունների ընթացքում դիմացս դերասան չէր կանգնած՝ Քիառոստամին էր: Ես չէի խաղում, հենց այնպիսին էի, ինչպիսին կամ:

 

***

 

Որեւէ սցենար չկար, որով պիտի առաջնորդվեինք: Ամեն առավոտ ժամը 05:00-ին սկսում էինք աշխատել, մեքենայում նստած երկխոսություններն էինք ճշտում: Դրանք շատ պարզ, բայց միեւնույն ժամանակ փիլիսոփայական զրույցներ էին:

 

***

 

Երբ դերասանը մոռանում է տեքստը, ռեժիսորն ասում է «Cut» ու դադարեցնում է նկարահանումը: «Բալի hամ»-ում մի տեսարան կար, տեքստը մոռացա, սպասում էի «Cut» բառին, բայց նա այն չասաց, ու արդյունքում հենց այդ դրվագը դարձավ ֆիլմի ամենահաջողված տեսարաններից մեկը:

 

***

 

Քիառոստամին չէր սիրում, որ իր ֆիլմի հերոսները արտասվում են: Բայց ֆիլմում մի տեսարան կա, որտեղ արտասվեցի, որովհետեւ այդ պահին երեխաներիս էի հիշել: Յոթ տարի նրանց չէի տեսել: Երեխաներս Կանադայում էին բնակվում, իսկ ես երկիրը թողնելու թույլտվություն չունեի: Ու արտասվելու պահն այնքան բնական ստացվեց, որ մնաց ֆիլմում:

 

Գրառեց Լենա Գեւորգյանը

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին