Սա պատանդների փոխանակում չէ, ասել է Վիտալի Բալասանյանը - Mediamax.am

3956 դիտում

Սա պատանդների փոխանակում չէ, ասել է Վիտալի Բալասանյանը


Վիտալի Բալասանյանը
Վիտալի Բալասանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանն ասել է, որ իր միջնորդությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամներն այսօր հանդիպել են ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, որի արդյունքում որոշում է կայացվել ազատ արձակել ՊՊԾ գնդում գտնվող պատանդներին` պայմանով, որ տարածքում ստեղծվելու է մամուլի կենտրոն:

«Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագրին տված բացառիկ հարցազրույցում Վիտալի Բալասանյանը նշել է, որ իր մարտական ընկերների եւ երիտասարդների հետ համատեղ որոշել են քայլ կատարել՝ առանց որեւէ պայմանի արդեն ազատ են արձակել երկու երիտասարդ ոստիկանի:

 

 

«Պայմանավորվածություն կա չեզոք գոտում, որը կվերահսկվի ԱԱԾ եւ ոստիկանության կողմից, ապահովել լրատվամիջոցների ներկայությունը, որից հետո ազատ կարձակվեն մյուս երկու պատանդները՝ Վալերի Օսիպյանն ու Վարդան Եղիազարյանը»,- ասել է Վիտալի Բալասանյանն ու նշել, որ մի քանի ժամից նշված հարցն իր վերջնական փուլին կհասնի:

 

Նա շեշտել է, որ պայմանավորվածությունը «ոչ թե պատանդների փոխանակում է, այլ քայլ, որը կատարվել է իմ միջնորդությամբ` բոլորի կողմից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին