«Սասնա Ծռեր»-ը հայտնել է, որ երկու նոր վիրավոր ունի - Mediamax.am

6939 դիտում

«Սասնա Ծռեր»-ը հայտնել է, որ երկու նոր վիրավոր ունի


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: «Սասնա Ծռեր» խումբն այսօր «Հիմնադիր խորհրդարանի» միջոցով հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ երեկ գիշեր եւ այսօր առավոտյան ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել 2 պատահար:

«Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասված է հայտարարությունում:

 

Խումբը տեղեկացրել է նաեւ, որ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, քաղաքացի Արթուր Սարգսյանը, սննդով բեռնված իր անձնական օգտագործման մեքենայով ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել է ՊՊԾ մուտքի մոտ, եւ ոստիկանները կրակ են բացել քաղաքացու մեքենայի վրա: Արթուր Սարգսյանը չի տուժել:

 

Ոստիկանությունը դեռեւս հաղորդագրությամբ հանդես չի եկել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին