Հայտնի են պատանդառված բուժաշխատողների անունները - Mediamax.am

6237 դիտում

Հայտնի են պատանդառված բուժաշխատողների անունները


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում բժշկական հանրության անունից դատապարտել է ՊՊԾ գնդի տարածքում բժիշկների պատանդառումը:

«Քիչ առաջ իրենց մասնագիտական պարտքը կատարելու նպատակով ՊՊԾ գնդի տարածք մուտք գործած «Շտապօգնություն» ՓԲԸ բուժաշխատողների` երկու բժշկի` Նորայր Թեւանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին, բուժքույր Մալինա Մարգարյանին զինյալ խմբի անդամները պատանդ են վերցրել: Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երեւույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ»,- ասված է հայտարարությունում:

 

Հայաստանի բժշկական հանրությունը պահանջել է շտապ ազատ արձակել պատանդառության մեջ գտնվող բուժաշխատողներին՝ առանց որեւէ նախապայմանի:

 

«Անգամ հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ դեպքերի սկզբից մինչ օրս այս բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում նաեւ զինյալ խմբի անդամներին»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին