Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Արամ Մանուկյանին եւ այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ վիրավորված եւ կալանքի տակ գտնվող մյուս անձանց:
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաեւ ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաեւ Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Լեւոն Բարսեղյանին:
















