Ոստիկանությունը քննության կառնի լրագրողների հետ միջադեպերը - Mediamax.am

1551 դիտում

Ոստիկանությունը քննության կառնի լրագրողների հետ միջադեպերը


Լուսանկարը` Photolure


Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն եւ կպարզվեն հանգամանքները:

Այս մասին քիչ առաջ հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:

 

Նա նշել է, որ այսօր ուշ երեկոյան ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, որի ընթացքում տեղի է ունեցել բախում, ինչի հետեւանքով տուժել են նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ըստ ոստիկանության նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին