Տուժողների թիվը հասնում է վեց տասնյակի - Mediamax.am

1974 դիտում

Տուժողների թիվը հասնում է վեց տասնյակի


Լուսանկարը` Photolure


Սարի թաղում եւ Խորենացի փողոցում տեղի ունեցած բախումների արդյունքում տուժածների թիվը, որոնց բուժօգնության նպատակով տեղափոխվել են Երեւանի բուժհաստատություններ, հասնում է շուրջ վեց տասնյակի:

Տուժածներից մեկը 17 ամյա պատանի է, ում աչքը, վիրահատական միջամտությամբ, բժիշկները հեռացրել են:

 

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնում են, որ այս պահին բուժօգնություն են տրամադրում շուջ 40 տուժածի:

 

Ավելի վաղ  առողջապահության նախարարությունը հայտնել էր 29 տուժածի մասին, որոնցից 20-ը գտնվում էին Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Էրեբունի բժշկական կենտրոնից նախապես հայտնի էր բուժօգնություն ստացող  7 տուժածի մասին, մինչդեռ այս պահին կենտրոնում բուժօգնություն է ստանում 16 քաղաքացի:

 

Տուժածների մեջ կան անչափահասներ: 

 

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ, ընդհանուր առմամբ, բժիշկները ծանր են գնահատում տուժածներից երեքի վիճակը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին