«Սասնա ծռեր»-ը հերքում են ոստիկանի սպանությունը իրենց կողմից - Mediamax.am

3173 դիտում

«Սասնա ծռեր»-ը հերքում են ոստիկանի սպանությունը իրենց կողմից


Լուսանկարը` Photolure


«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօր հերքել է ոստիկանի սպանությունը իրենց կողմից:

Հուլիսի 30-ին ոստիկանությունը հայտնել էր, որ «ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը»:

 

Վարուժան Ավետիսյանը 1in.am-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ հիշյալ վայրը գտնվում է «Սասնա ծռեր»-ի տեսադաշտից դուրս:

 

«Տվյալ վայրը մեզ համար տեսանելի չէ, ամենայն հավանականությամբ, նա սպանվել է հենց իրենց աջուձախ արձակած դիպուկահարի կրակոցից: Չեմ ուզում ասել՝ միտումնավոր, բայց որ մեր կողմից չի եղել, վստահեցնում եմ»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին