Հովհաննես Շարամբեյանի «Հիշողության ծիսակամուրջը» - Mediamax.am

5173 դիտում

Հովհաննես Շարամբեյանի «Հիշողության ծիսակամուրջը»


Նարեկ Վան Աշուղաթոյանը
Նարեկ Վան Աշուղաթոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Օգոստոսի 20-ին Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողով-ցուցահանդեսի բացումը:

 

«Հիշողության ծիսակամուրջ» խորագիրն ունեցող ցուցահանդեսին ներկայացված են նկարչի 26 գեղանկարչական աշխատանքները:

 

«Պապիս հիշատակի օրը հոգեւոր խորհուրդ ունի մեր ընտանիքի համար, փորձում ենք վառ պահել նրա հիշատակը, ստեղծել միջավայր, որտեղ իրեն չճանաչող մարդիկ կծանոթանան իր արվեստի հետ», - մեզ հետ զրույցում նշեց «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանը:

 

Ի դեպ, մեկ տարի առաջ Երեւանում ներկայացվեցին նաեւ Նարեկի աշխատանքները: Թեեւ ոճային առումով նրանք լրիվ տարբեր են, Նարեկը նշում է, որ հենց պապի գեներն են իր դեպքում մեծ դեր խաղացել:

 

Ժողովրդական արվեստի պահպանման եւ զարգացման գործում մեծ ավանդ ունեցող, Երեւանը մշակութային կենտրոնի վերածել երազող նկարչի ծննդյան տարեդարձին նվիրված գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին Հովհաննես Շարամբեյանի կյանքի եւ գործունեության մանրամասները:

 

Միջոցառման ընթացքում ցուցադրվեց նկարչի մասին պատմող «Հրաշք Վանիկը» ֆիլմը:

 

 

«Ամեն բանի մասին խոսելիս Հովհաննեսը միշտ «հրաշք» բառն էր օգտագործում, դրա համար էլ նրան Հրաշք Վանիկ էին անվանում», - ասվում է ֆիլմում:

 

Հովհաննես Շարամբեյանի աշխատանքներից Նարեկի համար առանձնանում է 1965 թվականին նկարած «Նատյուրմորտը»:

 

«Աշխատանքը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, չորացած ծաղիկներ են ու նոր ծլող ձնծաղիկներ: Ետին պլանում պատկերված է արծիվ: Երկար ժամանակ ուսումնասիրելուց հետո հասկացա, որ նա Արծիվ Վասպուրականն է պատկերել, որ վանեցիների համար պայքարի խորհրդանիշն էր: Հասկացա, որ չնայած խորհրդային տարիներին դրա մասին շատ չէր կարող խոսել, բայց արվեստի միջոցով փոխանցել էր միտքը», - ասում է Նարեկը:

 

Հովհաննես Շարամբեյանի աշխատանքներից շատերն այսօր պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արեւելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

 

Նարեկ Վան Աշուղաթոյանը հույս հայտնեց, որ առաջիկայում կկազմակերպվի Հովհաննես Շարամբեյանի աշխատանքների ամբողջական ցուցահանդեսը՝ ներկայացնելով նաեւ երբեւէ չցուցադրված գրաֆիկական աշխատանքները:

 

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 25-ը:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին