Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման - Mediamax.am

3420 դիտում

Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար մեղադրվող ՌԴ 102-րդ բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն այսօր դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչվել Պերմյակովին նրան մեղսագրվող բոլոր արարքներում եւ սպանության հոդվածի համար դատապարտվել է ցմահ ազատազրկման, ավազակության համար՝  10 տարվա, իսկ սահմանը հատելու փորձի համար՝ 2 տարվա ազատազրկման:

 

Պատժին գումարվել է նաեւ ՌԴ զինվորական դատարանի կողմից նրա նկատմամբ նշանակված 10 տարի ազատազրկման ժամկետը:

 

Առայժմ անհայտ է, թե որտեղ է Վալերի Պերմակյավը կրելու պատիժը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին