«Հայաստանի աչքերը` հրեայի աչքերով» - Mediamax.am

7954 դիտում

«Հայաստանի աչքերը` հրեայի աչքերով»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հրեա լուսանկարիչ Դմիտրի Բրիքմանը
Հրեա լուսանկարիչ Դմիտրի Բրիքմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Fresco International Film Festival փառատոնի շրջանակներում Հայաստանի նկարիչների միությունում բացվել է հրեա լուսանկարիչ Դմիտրի Բրիքմանի աշխատանքների ցուցահանդեսը:

 

«Հայաստանի աչքերը հրեայի աչքերով» ցուցահանդեսին ներկայացված են լուսանկարչի 38 աշխատանքները: Լուսանկարներն արվել են Բրիքմանի՝ անցյալ տարի Հայաստան կատարած այցի ընթացքում:

 

«Չեք հավատա, բայց լուսանկարները չորս օրում են իրականացվել: Արդյունքում մոտ հարյուր նկար ստացվեց, որոնցից էլ մեծ դժվարությամբ ընտրեցի այսքանը», - Մեդիամաքսի հետ զրույցում նշել է հեղինակը:

 

Դմիտրի Բրիքմանը նախապես նպատակ չի ունեցել Հայաստանին նվիրված լուսանկարների շարք իրականացնել: Նա հիշում է, որ իր այցը Երեւան համընկավ #ElectricYerevan-ի հետ: «Ինձ Բաղրամյան պողոտա տարան ու ես այնտեղ հազարավոր աչքեր տեսա: Հրաշալի մարդիկ ու տպավորիչ աչքեր՝ մնացի ու սկսեցի լուսանկարել: Հենց այդտեղ էլ սկսվեց լուսանկարներ շարքը», - հիշում է Բրիքմանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն Իսրայելում լուսանկարիչը հասկացել է, որ լուսանկարները կարելի է առանձին նախագծի տեսքով ներկայացնել՝ «Ընկերներս ասում էին, Բրիքման, քեզ կորցրեցինք, դու խեղդվել ես հայերի աչքերում»:

 

Ցուցահանդեսին ներկայացված սեւ ու սպիտակ եւ գունավոր լուսանկարներ: Հեղինակը համոզված է՝ ամեն նկար չէ, որ արժանի է սեւ ու սպիտակ վերածվելու:

Հրեա լուսանկարիչ Դմիտրի Բրիքմանը Հրեա լուսանկարիչ Դմիտրի Բրիքմանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանը Բրիքմանը տեսնում է պայծառ գույներով, բայց նշում է. «եթե անջատեք գույնը, կտեսնեք Հայաստանի բազմազանությունը՝ ցավն ու տառապանքը»:

 

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց Բրիքմանի «Տեսնել տեսածը» թեմայով վարպետության դասը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ օգոստոսի 30-ը:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին