ХХ-րդ դարի սկզբի լուսանկարներ՝ «Հայաստանն ըստ Մանդելշտամի» - Mediamax.am

7387 դիտում

ХХ-րդ դարի սկզբի լուսանկարներ՝ «Հայաստանն ըստ Մանդելշտամի»


Լուսանկարը` http://rosphoto.org

Լուսանկարը` http://rosphoto.org

Լուսանկարը` http://rosphoto.org

Լուսանկարը` http://rosphoto.org

Լուսանկարը` http://rosphoto.org


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 9-ին ՌՈՍՖՈՏՈ պետական ցուցահանդեսների կենտրոնը եւ Հայաստանի պատմության թանգարանը Սանկտ Պետերբուրգում համատեղ կբացեն Օսիպ Մանդելշտամի ծննդյան 125-ամյակին նվիրված ցուցահանդես։

Ցուցահանդեսին կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող ապակյա շուրջ 80 նեգատիվների բնօրինակների պատճեները։

 

Լուսանկարները արվել են ХХ-րդ դարի սկզբին, երբ Ռուսական Կայսերական հնագիտական հանձնաժողովը արշավներ էր իրականացնում դեպի Անի եւ Վան։

Լուսանկարը` http://rosphoto.org

Ակադեմիկոս Նիկոլայ Մառի ղեկավարությամբ խմբերի կազմում էին հայտնի հայ գիտնականներն ու լուսանկարիչները. ճարտարապետ Թորոս Թորամանյանը, արվեստագետ եւ պատմաբան, վարդապետ Գարեգին Հովսեփյանը, հնագետներ ու պատմաբաններ Սմբատ Տեր-Ավետիսյանն, Աշխարհաբեկ Քալանթարը, Երվանդ Լալայանը եւ լուսանկարիչներ Հովհաննես Քյուրքչյանը, Արամ ու Արա Վրույրները։

 

Հայկական ճարտարապետական պատկերներն ու Օսիպ Մանդելշտամի «Արմենիա» բանաստեղծությունների շարքի պոետիկ կերպարները միավորելու գաղափարը առաջարկել է Անելկա Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատել է այդ նյութերի հետ Հայաստանի պատմության թանգարանում։

Լուսանկարը` http://rosphoto.org

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայկական ազգային կենտրոն-Հայաստան»-ի ղեկավար Կարեն Մկրտչյանի աջակցությամբ։

 

Ցուցահանդեսը կգործի սեպտեմբերի 9-ից մինչեւ հոկտեմբերի 10-ը ՌՈՍՖՈՏՈ-ում՝ Բոլշայա Մորսկայա փ., 35, (Հանդիսավոր մասնաշենքի ցուցասրահ, 2-րդ հարկ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին