Տաթեւում անցկացվեց «Շարական» փառատոնը - Mediamax.am

2442 դիտում

Տաթեւում անցկացվեց «Շարական» փառատոնը


Լուսանկարը` «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամ


Երեւան: Մեդիամաքս: Տաթեւի վանական համալիրում հաջողությամբ անցկացվեց հայ հոգեւոր երաժշտության «Շարական» փառատոնը:

Սեպտեմբերի 14-ից 16-ը անցկացված փառատոնի նախաձեռնողը Music of Armenia-ն է՝  «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ: 

 

«Ինձ համար հայ հոգեւոր երաժշտության ժանրը շատ կարեւոր է, եւ այս փառատոնի միջոցով մենք ցանկանում ենք հիշեցնել, որ հոգեւոր երաժշտությունը միայն պատարագների ընթացքում հնչելու համար չէ», - ասել է Music of Armenia-ի եւ «Շարական» փառատոնի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանը: 

 

«Տաթեւի վերածնունդ» ծրագրի ղեկավար Հայկ Թութունջյանը նշել է, որ փառատոնին աջակցելու որոշումը միանշանակ էր, քանի որ այն համապատասխանում է ծրագրի առանցքային նպատակներին՝ Տաթեւի մշակութային կյանքի ակտիվացում ու վանական համալիրի կրթական եւ մշակութային նշանակության բարձրացում:

 

«Մենք նպատակ ունենք վերականգնել Տաթեւի երբեմնի հոգեւոր, մշակութային նշանակությունը եւ այսպիսի փառատոնները ծառայում են այդ նպատակին: Մեր ակնկալիքներն արդարացան՝ բազմաթիվ դրական արձագանքներ ենք ստացել», - ասել է Հայկ Թութունջյանը:

 

Փառատոնի ընթացքում ելույթ ունեցան Երեւանի պետական կաﬔրային երգչախումբը, Հայաստանի պետական կաﬔրային երգչախումբն ու Տաթեւի վանական երգչախումբը, որը ստեղծվել և գործում է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամի աջակցությամբ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին