Վեհափառն ընդունել է քարվաճառցի դպրոցականներին - Mediamax.am

2296 դիտում

Վեհափառն ընդունել է քարվաճառցի դպրոցականներին


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի Քարվաճառի շրջանի հինգ գյուղերից 24 դպրոցականների:

«Շատ ոգեւորված էինք, երբ ձեզ հանդիպեցինք Դադիվանքում եւ տեսանք ձեր ջերմ վերաբերմունքը, սերն ու նվիրումը ձեր վանքի եւ ազգային սրբությունների հանդեպ: Տեսանք, որ ձեր ծնողների քաջ զավակներն եք, որ նույն նախանձախնդրությամբ պիտի պաշտպանեք այդ ամենը` ձեր Հայրենիքը», - հանդիպմանն ասել է Նորին Սրբությունը:

 

Եռօրյա այցի ընթացքում պատանիները, մնալով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, Մայր Տաճարում մասնակցել են Ս. Պատարագի արարողությանը, հոգեւորականների ուղեկցությամբ եղել են Մայր Աթոռի թանգարաններում եւ կառույցներում, Էջմիածին քաղաքի վանքերում եւ եկեղեցիներում, այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Մատենադարան, Հայաստանի պատմության թանգարան եւ Հայաստանի Ազգային պատկերասրահ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին