Դեսպանը «պատմական» է որակել Երեւան-Թեհրան կապերը - Mediamax.am

5989 դիտում

Դեսպանը «պատմական» է որակել Երեւան-Թեհրան կապերը


Արտաշես Թումանյանը
Արտաշես Թումանյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը Երեւանի եւ Թեհրանի հարաբերությունները «պատմական» է որակել:

Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ դեսպանը սեպտեմբերի 25-ին լրագրողների հետ զրույցում ասել է, որ «պետք է ջանքեր ներդնել բոլոր ոլորտներում հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու համար»:

 

«Ահռելի տնտեսական ենթակառուցվածներ ունեցող Իրանը Հայաստանի մոտ բարեկամն է: Սակայն երկու պետությունների երկկողմ առեւտուրը ցածր մակարդակի վրա է, տարեկան արպրանքաշրջանառությունը չի գերազանցում $ 300 մլն-ը»,- ասել է Արտաշես Թումանյանը:

 

Դեսպանն ընդծել է, որ Հայաստանն Իրանի առեւտրի պալատի հետ լավ հարաբերություններ ունի, սակայն «անհրաժեշտ է, որ կողմերն իրար ավելի լավ ճանաչեն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին