Բժշկական դժվարամատչելի հետազոտությունները հասանելի կդառնան - Mediamax.am

3972 դիտում

Բժշկական դժվարամատչելի հետազոտությունները հասանելի կդառնան


ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը
ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն այսօր ասել է, որ նախարարությունն ուղիներ է գտել ավելացնելու պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի եւ բարձր տեխնոլոգիական հետազոտությունների իրականացմանն ուղղվող գումարները։

«Մենք հնարավորություն գտանք չծախսված եւ տնտեսված գումարների հաշվին փակել այս բացը եւ համալրել գումարները, որպեսզի մինչեւ տարեվերջ մեր քաղաքացիները կարողանան անհրաժեշտ հետազոտություններն անցնել»,- ասել է Լեւոն Ալթունյանը։

 

Նախարարը տեղեկացրել է, որ բժշկական կազմակերպությունների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության եւ սպասարկման մի շարք ծառայությունների գները համահունչ դարձնել ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձեւավորվող գներին:

 

«Գումարների սպառման պատճառը ոչ միշտ է պայմանավորված դրանց սղությամբ։ Երեւի 50-60 տոկոսով այն պայմանավորված է նրանով, որ նշանակված հետազոտությունները չեն համապատասխանում հիվանդի գանգատներին եւ վիճակին»,- նշել է Լեւոն Ալթունյանը:

 

Նրա խոսքով՝ մշակվել եւ ներդրվել են հետազոտությունների ուղեգրման չափորոշիչներ եւ արձանագրություններ, որոնցով բժիշկներն առաջնորդվելու են։

Տրված ուղեգրերի նկատմամբ կսահմանվի հսկողություն, շեղումների դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։

 

Լեւոն Ալթունյանը բժիշկներին հորդորել է մասնակից դառնալ պետական պատվերի գումարների առավել արդյունավետ օգտագործմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին