Չեխիայի խորհրդարանը դեռ չի նախաձեռնել Եղեռնի ճանաչումը - Mediamax.am

Փետրվար 03, 2026
exclusive
6042 դիտում

Չեխիայի խորհրդարանը դեռ չի նախաձեռնել Եղեռնի ճանաչումը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան Մեդիամաքսին հայտնել է, որ երկրի օրենսդիրները գործնական որեւէ քայլ դեռ չեն նախաձեռնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու համար:

«Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկել է նախ՝ վարչապետի եւ արտաքին գործերի նախարարի, ապա նաեւ` պատգամավորների պալատի նախագահի հետ հանդիպումների ժամանակ»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ դրանից հետո «մինչ օրս Չեխիայի կառավարության կամ խորհրդարանի օրակարգերում որեւէ պաշտոնական նախաձեռնություն չի եղել դրա վերաբերյալ»:

 

Դեսպանը շեշտել է, որ դա չի նշանակում, որ այս պահին նման նախաձեռնություն չկա:

 

Պետր Միկիսկան հիշեցրել է, որ Չեխիայի նախագահն օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն չունի եւ «այս հարցում նա միայն կարող է արտահայտել իր դիրքորոշումն ու որոշակի քայլեր առաջարկել»:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ այս տարվա հունիսին Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել էր, որ Պրահա վերադառնալուն պես իր երկրի խորհրդարանին եւ կառավարությանը կհորդորի հետեւել Գերմանիայի օրինակին՝ ընդունելով Ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին