Գարեգին Բ-ն հանդիպել է Կիրիլ Ա-ին - Mediamax.am

1878 դիտում

Գարեգին Բ-ն հանդիպել է Կիրիլ Ա-ին


Լուսանկարը` Մայր Աթոռ Ս. Էջմիածինի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մոսկվայում այսօր հանդիպում է ունեցել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ։

Գարեգին Բ-ն շնորհավորել է Կիրիլ Պատրիարքին ծննդյան 70-րդ տարեդարձի առիթով եւ արձանագրել, որ նրա հովվապետության տարիներին շարունակվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջընթացը՝ ի նպաստ ամբողջ քրիստոնյա աշխարհի:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարքի Քույր Եկեղեցիներին եւ աշխարհի տարբեր կողմերում գտնվող քրիստոնեական համայնքներին ցուցաբերվող զորակցությունը:

 

Այս տեսանկյունից Գարեգին Բ-ն կարեւորել է, որ Կիրիլ Ա-ի ուշադրությունից անմասն չէ նաեւ Այսրկովկասի տարածաշրջանը՝ առանձնակի գնահատելով պատրիարքի միջնորդական ջանքերը տարածաշրջանում խաղաղության վերահաստատման ուղղությամբ։

 

Կիրիլ Պատրիարքն էլ նշել է, որ երկու ժողովուրդներին միավորող անցյալի նվիրական կապերն այսօր էլ շարունակում են զորանալ։ Նա ընդգծել է, որ անցյալում հայ-ռուսական հարաբերություններն անցել են թե´ դժվարությունների եւ թե´ եղբայրական համագործակցության միջով՝ շարունակելով ամրապնդվել եւ զարգանալ նոր ոգով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին