«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի համար հիմնադրամ կստեղծվի - Mediamax.am

3478 դիտում

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի համար հիմնադրամ կստեղծվի


ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի իրականացման համար կստեղծվի համանուն հիմնադրամ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր կառավարության նիստում է ասել է, որ հիմնադրամի ստեղծումը կբարձրացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը:

 

Ներկայում ՀՀ 10 մարզերի նախակրթարանների եւ կրտսեր դասարանների շուրջ 83 հազար երեխա շաբաթը հինգ օր ստանում են դպրոցական տաք սնունդ, իսկ 7 մարզում, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծառայության միջոցով, մոտ 60 հազար երեխայի համար դպրոցներին հատկացվում է 7 տեսակի սնունդ (բրինձ, մակարոն, հնդկաձավար, ձեթ, ալյուր  եւ այլն):

 

ՀՀ կառավարությունն, իր հերթին, 2014թ.-ից  ֆինանսավորում է երեք մարզերի (Արարատ, Վայոց Ձոր, Սյունիք) դպրոցների մոտ 23 հազար աշակերտի՝ տրամադրելով մեկ երեխայի հաշվարկով օրական 140 ՀՀ դրամ, որից 120 դրամն օգտագործվում է սնունդ պատրաստելու, իսկ 20 դրամը՝ խոհանոցային աշխատակիցների աշխատավարձի եւ կազմակերպական ծախսերի համար (Դպրոցական սննդի ազգային ծրագիր):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին