Դեկտեմբերի 25-ին Երեւանում կանցկացվի Ձմեռ պապերի վազքարշավ - Mediamax.am

3568 դիտում

Դեկտեմբերի 25-ին Երեւանում կանցկացվի Ձմեռ պապերի վազքարշավ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 25-ին` ժամը 10:00-ին Երեւանում կմեկնարկի «Ամանորի բարի վազք» բարեգործական վազքարշավը:

Ձմեռ պապի հանդերձանքով հարյուրավոր վազորդները «Վազիր եւ օգնիր» կարգախոսով մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կվազեն շուրջ 5 կմ տարածություն, հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից:

 

Վազքարշավը կմեկնարկի Հանրապետության հրապարակից:

 

Վազքին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, նաեւ երեխաները՝  ծնողների հետ։

 

Բոլոր մասնակիցները կստանան Ձմեռ պապի համազգեստ:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է գրել info@armeniamarathon.org  հասցեով կամ զանգահարել 055 88 66 37 հեռախոսահամարով:

 

Մասնակցության հայտերն ընդունվում են մինչեւ դեկտեմբերի 24-ը:

 

Միջոցառման կազմակերպիչներն են Երեւանի քաղաքապետարանը, «Երեւանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմն ու «Թրայքլաբ» ակումբը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին