«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների - Mediamax.am

16505 դիտում

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագիրը հրավիրում է մասնակիցների


Լուսանկարը` UWC Dilijan


Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագիրը հայտարարել է 2017 թվականի մասնակիցների հավաքագրման մեկնարկի մասին:

«Բոլոր այն երիտասարդները, ովքեր տիրապետում են հայերենին եւ ցանկանում են փոխել ոչ միայն իրենց, այլեւ Հայաստանում ապրող երեխաների կյանքը, կարող են դիմել ծրագրին՝ անկախ մասնագիտությունից եւ աշխատանքային փորձից: Ծրագիրը միտված է բացահայտելու երիտասարդների մասնագիտական եւ առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը», - ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

 

Ծրագիրն արդեն ունի 42 մասնակից Հայաստանի մարզերում: Նրանք աշխատում են դպրոցներում եւ ակտիվ ներգրավված են համայնքների առօրյայում:

 

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ն ունի երկարաժամկետ նպատակ՝ գերազանց կրթությունը հասանելի դարձնել Հայաստանում ապրող յուրաքանչյուր երեխայի համար: Մեր գործունեության այս 3 տարիների ընթացքում աշակերտների մոտ արդեն նկատվել է ակադեմիական աճ: Բացի դրանից, ծրագիրը պատրաստում է առաջնորդների մի ողջ սերունդ: Նախքան մասնակիցներին դպրոցներ ուղարկելը, մենք վեցշաբաթյա ինտենսիվ դասընթաց ենք կազմակերպում նրանց համար եւ վերապատրաստում նրանց որպես ուսուցիչ, աշխատում նրանց հաղորդակցման հմտությունների վրա, նպաստում ինքնազարգացմանը», - ասել է ծրագրի հիմնադիր եւ նախագահ Լարիսա Հովհաննիսյանը:

 

Այս պահի դրությամբ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ներկայացված է Հայաստանի 5 մարզերի 35 գործընկեր դպրոցում:

 

Ծրագրին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը www.teachforarmenia.org կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին