Ազգային պատկերասրահի տնօրենը կոչ է անում փրկել ժառանգությունը - Mediamax.am

1793 դիտում

Ազգային պատկերասրահի տնօրենը կոչ է անում փրկել ժառանգությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն այսօր խոսել է պատկերասրահի շենքային խնդիրների մասին:

Նա, մասնավորապես նշել է, որ չնայած շենքը ջեռուցվում է, միեւնույն է, տարածքում ցուրտ է, ինչը մեծ վնաս է հասցնում ներկայացված եւ պահեստներում պահվող արվեստի գործերի համար:

 

«Չեմ ուզում ծայրահեղ բաներ ասել, բայց եթե մի քիչ էլ հապաղենք, գուցե փրկելու բան էլ չունենանք: Դեպք է եղել, որ կտավն այնքան է վնասվել, որ հնարավոր չի եղել ցուցադրել այն: 9 հոգուց բաղկացած մեր ռեստավրացիայի բաժինը «խեղդված» աշխատում է», - ասել է տնօրենը:

 

«Պատկերասրահի հիմնական կառույցը բացարձակապես չի համապատասխանում ժամանակի մարտահրավերներին: Ունենք օր ու գիշեր աշխատող կաթսայատուն, սակայն տեսնում եք, թե ինչ ցուրտ է: Պատուհանները հին են, ձմռանը ցուրտ է, ամռանը՝ շոգ: Մեր ժառանգությունն ու հարստությունը վատ պայմաններում, պետք է անհապաղ միջոցներ կիրառել», - ասել է Արման Ծատուրյանը:

 

Նա ասել է, որ երկրի ղեկավարությունը ազգային պատկերասրահի նոր շենք կառուցելու ծրագիր ունի:

 

«Մենք դա շատ ենք ուզում, մեր փափագն է: Բայց երկիրը ծանր ֆինանսական վիճակում է ու եթե նոր շենք կառուցելու հնարավորություն չկա, միանշանակ պետք է սկսել պահպանման աշխատանքներ իրականացնել», - նկատել է պատկերասրահի տնօրենը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին