Վարչապետի նպատակը անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստանն է - Mediamax.am

4475 դիտում

Վարչապետի նպատակը անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստանն է


Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարոթյան մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ:

Հունվարի 20-ին կայացած հանդիպմանը կառավարության ղեկավարը պատասխանել է ուսանողների հարցերին:

 

Առաջընթացի մասին

 

Կարեն Կարապետյանն ասել է, որ որակյալ կրթության երաշխավորմամբ, հավասար պայմաններ ստեղծելով՝ երկրում անպայման ունենալու ենք առաջընթաց: «Սակայն մեր նպատակը պարզապես առաջընթացը չէ, խոսքն այնպիսի առաջընթացի մասին է, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի նկատի իր առօրյա կյանքի որակի բարձրացումը»,- ասել է Կարեն կարապետյանը:      

 

Վաղվա Հայաստանի մասին

 

«Մի առիթով ինձ հարցրել են, թե ի՞նչպես եմ տեսնում վաղվա Հայաստանը: Իմ պատասխանը պատրաստված չէր եւ չէի ակնկալում, որ նման հարց կլինի. պատասխանը ձեւակերպել եմ հետեւյալ կերպ՝ անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ Հայաստան:

 

Այդ պատասխանի մեջ իրականում իմ աշխարհայացքն է, այլ ոչ թե այն, որ լսողն ավելի դրական ինձ վերաբերվի: Ես ավելի քան համոզված եմ, որ ինտելեկտուալ բաղադրիչը մեր երկրին անհրաժեշտ է: Եթե չկարողանանք կիրթ, գրագետ  քաղաքացի ունենալ, լավ երկիր չենք ունենա: Կարո՞ղ ենք անել, թե ոչ՝ միանշանակ կարող ենք»,- ասել է վարչապետը:

 

Ներդրումների մասին

 

Անդրադառնալով Հայաստանում ներդրումների համար ավելի գրավիչ պայմաններ ստեղծելու մասին հարցին՝ վարչապետը նշել է, որ բիզնեսի ներգրավման համար պետք է լինեն հասկանալի, թափանցիկ, վստահելի եւ կանխատեսելի պայմաններ՝ հարկային, մաքսային, դատական համակարգերում, օրենսդրական դաշտում:

 

«Այս պահին դրա համար ո՞ւնենք կատարյալ միջավայր, իհարկե՝ ոչ: Մենք ունենք ծրագիր, թե քայլ առ քայլ ինչպես ենք գնալու: Ավելին, օրերս ստեղծել ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն, որի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչներ են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, սփյուռքից, որի շրջանակում ձեւավորելու ենք մեր ռազմավարությունը, տեսլականը, բարեփոխումները, թե ուր ենք գնալու: Կենտրոնի հիմնական ուղղություններից մեկը լինելու է բիզնես միջավայրը փոխելը: Այստեղ որեւէ հեծանիվ հորինել պետք չէ, ընդամենը պետք է ապահովենք այն պայմանները, որ բիզնեսը ծաղկի: Երջանիկ երկրների վարկանիշներում եղել են այնպիսի պետություններ, որտեղ գործարարը, աշխատող, ստեղծագործող մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն երկրները, որոնք  ունեն  նավթ, գազ կամ այլ բնական պաշարներ»,- շեշտել է վարչապետը:

 

2017 թվականի մասին

 

«2017 թվականը տեսնում եմ որպես ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, կայունացման փուլ, ինչի պարագայում կստեղծենք լավ բազիսային վիճակ, որպեսզի 2018 թվականից սկսած ունենանք կայուն աճ: Երբ գույքագրում ենք, փոխում կառավարման որոշակի գործողություններ, ծախսերի կրճատումներ ենք անում, այդ տարվա ընթացքում սպասել շատ կտրուկ աճ՝ բավականին բարդ է»:

 

Կոռուպցիայի մասին

 

«Մեր քայլերի փիլիսոփայությունը հետեւյալն է՝ մաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն: Համոզված եմ, որ ստեղծելով  հակակոռուպցիոն հերթական կառույցը՝ կոռուպցիան չի նվազի, եթե այդ միջավայրը չփոխվի»,- ընդգծել է վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին