Վարչապետն ու Կաթողիկոսը քննարկել են պետություն-եկեղեցի կապերը - Mediamax.am

2384 դիտում

Վարչապետն ու Կաթողիկոսը քննարկել են պետություն-եկեղեցի կապերը


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սբ Էջմիածնում ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորել է Հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը եւ իրականացվող ծրագրերը:

 

Գարեգին Բ-ն գոհունակությամբ արձանագրել է, որ Կարեն Կարապետյանն իր ծառայության տարբեր հանգամանքներում մշտապես աջակից է եղել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն եւ նրա կառույցներին:

 

ՀՀ վարչապետը եւս կարեւորել է պետություն-եկեղեցի համագործակցությունը, ինչպես նաեւ ներկայացրել իրականացվող բարեփոխումների ընթացքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին