Երեւան: Մեդիամաքս: Ամերիկյան Associated Television International ընկերությունը Հայաստանի մասին փաստագրական ֆիլմ կնկարահանի:
Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ այսօր Երեւանում կայացած հանդիպմանն ասել է ընկերության նախագահ Դեյվիդ ՄըՔենզին:
Նրա խոսքով` նախաձեռնության նպատակն է Հայաստանը` որպես առաջին քրիստոնյա երկիր, ավելի ճանաչելի դարձնել աշխարհին, ներկայացնել հայ ժողովրդին, պատմությունը, մշակույթը եւ մեծացնել զբոսաշրջիկների հետաքրքրությունը երկրի նկատմամբ:
Կարեն Կարապետյանն էլ նշել է, որ կառավարությունը կարեւորում է Հայաստանի զբոսաշրջության գրավչության բարձրացմանն ուղղված քայլերը եւ պատրաստ է քննարկել այդ նպատակին ուղղված առաջարկությունները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: