exclusive
6530 դիտում

Բլոգ13 ռեփ-խմբի երգը՝ նվիրված Հաց բերողի հիշատակին



Բլոգ13 ռեփ-խումբը երգ է ձայնագրել, որը նվիրված է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հիշատակին:

«Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի կորուստը ցավ է ոչ միայն իր հարազատների եւ համախոհների համար: Դա մեր բոլորիս կորուստն է, քանի որ անհատը չի պատկանում այս կամ այն ճամբարին, անհատը վեր է այդ ամենից, անհատը ազգային արժեք է, որի կորուստը վերք է Հայաստանի ու հայ ժողովրդի համար», - ասված է խմբի հաղորդագրության մեջ:



Ստորեւ ներկայացված է երգի տեքստը:

***

ՀԱՑ ԲԵՐՈՂԸ
Տուրք Արթուր Սարգսյանի հիշատակին

Նա չէր ասում՝ ամեն ինչ վատ ա ու անուղղելի ա,
Չէր բողոքում, որ ինչ արվում ա, սին ու անտեղի ա,
Գալիս ա մի ծաղկով գարուն, եթե մնում ես անձ,
Երեւի էտ էլ մտածում էր, երբ տանում էր հաց:
Հա ի՜նչ թե՝ կկրակի ոստիկանը կամ մեկը Սասնա ծռերից,
Հա ի՜նչ թե՝ կնստացնի դատարանը, թե դուրս եմ գալու այստեղից,
Մի՞թե ազատ ես, եթե վախենում ես հելնել վանդակից քո,
Ու մի՞թե ապրում ես, եթե ոչ մի բան չի կախված արածից քո:

Չի կանգնացրել կրակ, կալանք ու հարազատի լաց,
Դրել ես սաղ կոնին, որ հասցնես տղեքին հաց,
Հերոսություն չէր քո համար համարձակ քայլը էս,
Արել ես էն, ինչ որ զգացել ես, որ պետք ա անես:

Հաց բերողի պայծառ հոգին լուսավորի, Տեր իմ,
Նենց լուսավորի, որ բացվեն կույրերի աչքերը,
Ում մոտ ամեն ինչում մեղադրվում ա փարավոնը,
Ում վաղվա օրը որոշում ա Սերժը կամ Լեւոնը:
Նա ապացուցե՛ց մեզ՝ հավատը քո մեջ ավիրում ա պատնեշ;
Նա ապացուցե՛ց մեզ՝ որ անհնարինը կարա լինի հեշտ:
Թո՛ղ չեք օգնելու դուք մի բան անողին, մի՛ տարեք գոնե նրանց,
Քանի մեզանում դեռ կան հաց բերողներ, չի՛ լինի ազգը սովա՜ծ:

Չի կանգնացրել կրակ, կալանք ու հարազատի լաց,
Դրել ես սաղ կոնին, որ հասցնես տղեքին հաց,
Հերոսություն չէր քո համար համարձակ քայլը էս,
Արել ես էն, ինչ որ զգացել ես, որ պետք ա անես:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am