Երեւանում շարունակվում է WCFDavos/Yerevan-ը - Mediamax.am

1338 դիտում

Երեւանում շարունակվում է WCFDavos/Yerevan-ը


Լուսանկարը` APRA


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր շարունակվում է Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորումի տարածաշրջանային նիստը՝ WCFDavos/Yerevan երկօրյա ֆորումը, որը կրում է «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնուցվելով հաղորդակցությամբ» խորագիրը։

 

Միջոցառման այսօրվա նիստում կքննարկվեն երկրի բրենդինգի եւ համայնքային զարգացման խնդիրներ, որոնց ժամանակ ելույթով հանդես կգան ինչպես հայաստանցի, այնպես էլ օտարերկրյա առաջատար փորձագետներ:

 

Տարածաշրջանում իր ձեւաչափով առաջին անգամ անցկացվող ֆորումի շրջանակներում քննարկումներն անցկացվում են 5 հիմնական նիստերի ընթացքում, որտեղ ելույթ ունեցողները անդրադառնում են ճգնաժամային հաղորդակցության, սոցիալական մեդիաների, կորպորատիվ պատասխանատվության, ազգային բրենդինգի եւ համայնքային զարգացման խնդիրներին:

 

Ֆորումի աշխատանքներին մասնակցում են ինչպես ոլորտային առաջատար մասնագետները Հայաստանից, այնպես էլ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:

Միջոցառումը կազմակերպել են Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA) եւ Դավոսի հաղորդակցության համաշխարհային ֆորումի ասոցիացիան (World Communication Forum Association)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին