Էլթոն Ջոնը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին - Mediamax.am

4683 դիտում

Էլթոն Ջոնը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Աշխարհահռչակ բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնը խոսել է Հայոց Ցեղասպանության մասին՝ The Promise («Խոստումը») ֆիլմի պրեմիերայի առիթով:

«Ոգեւորված եմ հայտարարել «Խոստումը» ֆիլմի պրեմիերայի մասին, որը պատմում է Առաջին աշխարհամարտի վերջում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության մասին:

 

Այն ինչ կատարվեց Հայաստանում, ահավոր էր: Դա սխալ էր: Եկեք խոստանանք, որ երբեք չեն մոռանա կատարվածը եւ կպաշտպանենք մարդու իրավունքները բոլոր հնարավոր միջոցներով՝ որտեղ էլ լինենք», - ասել է երաժիշտը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին