«Առաջինը տիրացիր Զիլ Զառին» - Mediamax.am

exclusive
5757 դիտում

«Առաջինը տիրացիր Զիլ Զառին»


Լուսանկարը` «Այլ Կերպ»


«Այլ Կերպ» ընկերությունը ու Մեդիամաքսը հայտարարում են համատեղ մրցույթ՝ «Առաջինը տիրացիր Զիլ Զառին»:

 

«Այլ Կերպ» ընկերությունը ս.թ. ապրիլի 26-ին շուկա է հանելու իր նոր՝ «Զիլ Զառ» խաղը:

 

Մասնակցելով մրցույթին՝ կարող եք շահել խաղը եւ ստանալ այն ապրիլի 25-ին:

 

Մասնակիցները պետք է պատասխանեն հետեւյալ չորս հարցերին.

 

1. Քանի՞ տարբերակով կարող եք բացատրել «Զիլ Զառ» խաղի բառերը եւ որո՞նք են դրանք:

 

2. Խաղի նկարագրության մեջ ասված է, որ «Զիլ Զառ» խաղալու համար պետք է լինել «մի քիչ …» եւ թվարկվում են մի քանի մասնագիտություն եւ ունակություն: Փորձեք գուշակել դրանք. եթե ոչ բոլորը, ապա՝ մի քանիսը:

 

3. Նվազագույնը քանի՞ մարդ կարող է խաղալ «Զիլ Զառ»:

 

4. Քանի՞ տեսակ քարտեր կան «Զիլ Զառ» խաղում:

 

Հաղթողին որոշելու է «Այլ Կերպ» ընկերությունը: Այն դեպքում, եթե մասնակիցներից եւ ոչ մեկը չի տա բացարձակ ճիշտ պատասխաններ, նախապատվությունը կտրվի առավելագույն ճիշտ պատասխաններ տված մասնակցին եւ/կամ այն մասնակցին, ում պատասխաններն առավել մոտ կլինեն ճիշտ տարբերակներին:

 

Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման:

 

Պատասխաններն ընդունվում են միայն հայերեն լեզվով:

 

Մրցույթը մեկնարկում է 2017 թ. ապրիլի 18-ին եւ ավարտվում է 2017 թ. ապրիլի 21-ին, ժամը 18:00-ին:

 

Մրցույթի հաղթողը որպես մրցանակ կստանա «Զիլ Զառ» խաղը: «Այլ Կերպ» ընկերությունը կարող է սահմանել նաեւ լրացուցիչ մրցանակներ:

 

Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է բաժանորդագրվեն (like) Facebook-ում Մեդիամաքսի եւ ԱՅԼԿԵՐՊ-ի  էջին.

 

https://www.facebook.com/Mediamax.am

https://www.facebook.com/aylkerp/

 

Պատասխանները պետք է ուղարկել contest@mediamax.am հասցեին, որպես subject նշելով «Առաջինը տիրացիր Զիլ Զառին»: Պատասխաններին պետք է կցել մասնակցի անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, ID-քարտ, ծննդյան վկայական, վարորդական իրավունք) պատճեն (սքանավորված տարբերակը) եւ կոնտակտային տվյալները: Առանց անձը հաստատող փաստաթղթի պատճենի եւ կոնտակտային տվյալների ներկայացված պատասխանները մրցույթին չեն մասնակցի:

 

«Այլ Կերպ» ընկերությունը ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին