«Պատանի հնագետ» դպրոցը հայտեր է ընդունում - Mediamax.am

5281 դիտում

«Պատանի հնագետ» դպրոցը հայտեր է ընդունում


Լուսանկարը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան


Երեւան: Մեդիամաքս: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին եւ բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2017թ. դասընթացին, որը կմեկնարկի ս.թ. մայիսի 2-ից:

Դասընթացը բաղկացած է տեսական եւ գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տեւողությունը երկու շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տեւողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:

 

Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության եւ հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքների տրամադրում եւ նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաեւ հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:                                                                                                                

 

Դասընթացի հեղինակը հնագետ, արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է:

 

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2017թ. մայիսի 2-ը : Դիմումի ձեւաչափը տրամադրվում է արգելոց-թանգարանի Հասարակայնության հետ կապերի եւ հանրահռչակման բաժնում՝ ք. Երեւան, Էրեբունի փող. 38:

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 43-89-53 հեռախոսահամարով (հասարակայնության հետ կապերի բաժին) կամ Միքայել Բադալյանին` 093-20-05-51 հեռախոսահամարով:                                                        

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին