Անտառների կառավարման համակարգը կբարելավվի - Mediamax.am

2715 դիտում

Անտառների կառավարման համակարգը կբարելավվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ անտառների կառավարման գործող մոդելն «անբավարար է եւ կատարելագործման կարիք ունի»:

ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում ախտորոշել անտառների պահպանության բնագավառի հիմնական խնդիրները, հստակեցնել կառավարման, վերականգնման եւ պահպանության կազմակերպությունների ցանկը, կառավարության աշխատակազմ ներկայացնել ոլորտի կատարելագործման հստակ առաջարկներ եւ գործողությունների ծրագիր, ինչպես նաեւ ներկայացնել ժամանակակից կառավարման մեթոդների ծրագիր:

 

Այս աշխատանքները կատարելիս գյուղատնտեսության նախարարությունը պետք է համագործակցի բնապահպանության նախարարության հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին