ՀՀ զբոսաշրջային կենտրոնները կապահովվեն շուրջօրյա դեղատներով - Mediamax.am

2894 դիտում

ՀՀ զբոսաշրջային կենտրոնները կապահովվեն շուրջօրյա դեղատներով


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարել է մարզային համայնքներում ապահովել դեղատների շուրջօրյա հասանելիություն:

Առողջապահության նախարարի պաշտոնակատարին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանում 24 ժամ եւ առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունն ապահովելու հնարավորությունը եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություն:

 

Հանձնարարվել է նաեւ բանակցել դեղատնային ցանցերի հետ՝ հերթապահ դեղատների առկայությունը ՀՀ բնակավայրերում ապահովելու նպատակով:

 

«Խնդիրը վերաբերում է բոլոր բնակավայրերին, սակայն ի հայտ է եկել տուրիստական կենտրոն հանդիսացող Ծաղկաձոր քաղաքում: Անգամ Հրազդան քաղաքում շուրջօրյա դեղատուն չկա»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով  ուշադրություն դարձնել հատկապես զբոսաշրջային բնակավայրերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին