Տոնինո Գուերային սեփական թաղմանը «ծիծաղեցրած» լուսանկարիչը - Mediamax.am

5702 դիտում

Տոնինո Գուերային սեփական թաղմանը «ծիծաղեցրած» լուսանկարիչը


Զավեն Սարգսյանը
Զավեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռոբերտ Էլիբեկյանը իր դիմանկարի հետ
Ռոբերտ Էլիբեկյանը իր դիմանկարի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Շահեն Խաչատրյանը եւ Զավեն Սարգսյանը
Շահեն Խաչատրյանը եւ Զավեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Տոնինո Գուերան
Տոնինո Գուերան

Լուսանկարը` Զավեն Սարգսյան


Հայաստան այցելող անվանի մարդիկ որպես կանոն բաց չեն թողնում Սերգեյ Փարաջանովի թանգարանում լինելու հնարավորությունը։ Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանն էլ բաց չի թողնում պահը՝ անմահացնելու հայտնիներին ու սիրվածներին։ Դիմանկարների շարքում իտալացի գրող Տոնինո Գուերայի պատկերն է՝ լիաթոք ծիծաղելիս։

 

«Տոնինո Գուերային անեկդոտ եմ պատմում, ու ինքն այդպես ծիծաղում է։ Երբ նա մահացավ, կինն ասաց՝ թաղմանը քո արած լուսանկարն եմ դնելու։ Հետո դերասան Վենիամին Սմեխովը զանգեց, ասաց՝ աղման ժամանակ հրապարակում մարդիկ կանգնած են, իսկ Գուերան ծիծաղում է։ Հոյակապ տեսարան է»։

Տոնինո Գուերան Տոնինո Գուերան

Լուսանկարը` Զավեն Սարգսյան

Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում մայիսի 20-ին բացվել է Զավեն Սարգսյանի ռետրոսպեկտիվը՝ լուսանկարներ 1975 թվականից մինչեւ մեր օրերը։

 

Տասնամյակների լուսանկարչական պաշարից Զավեն Սարգսյանը ծաղկաքաղ է արել։ 80 նկարներից շատերը տարբեր տարիներին ներկայացրել է առանձին ցուցահանդեսներով՝ դիմանկարաներ, տեսարաններ Անիից, հայկական ճարտարապետությունը այլ երկրներում, Ջուղայի խաչքարերն ու Ջուղայի վերջին բնակչուհի տիկին Մարիամը։ Որոշ աշխատանքներ էլ ցուցադրվում են առաջին անգամ։

Լուսանկարը` Մեդիամաքս

«Կան բաներ, որոնք երբեք չեմ ցուցադրել, օրինակ՝ Մարզահամերգային համալիրի հրդեհը։ Ժուռնալիստ լուսնակարիչը պետք է իր դիրքորոշումը ցույց տա, եւ ես հատուկ եմ դրել Փակ շուկայի ինտերիերը, որ մարդիկ հասկանան, թե ինչ կորցրեցին այս քաղաքում։ Ասում ենք՝ թուրքերը քանդեցին, վրացիները քանդեցին, իսկ սա մենք ինքներս քանդեցինք մեր ձեռքով, այնպես որ եկեք էլ չխոսենք»:

Ռոբերտ Էլիբեկյանը իր դիմանկարի հետ Ռոբերտ Էլիբեկյանը իր դիմանկարի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսին ներկա էին նաեւ լուսանկարների որոշ հերոսներ։ Գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը շուրջ 10 տարի առաջ արված լուսանկարն առաջին անգամ է տեսնում, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը 1978 թվականին Սերգեյ Փարաջանովի հետ հանդիպման լուսանկարը զետեղել է «Դրոշմման ժամանակը» գրքում։ Արվեստաբան Շահեն Խաչատրյանը դիտում է 40 տարի առաջ արված իր լուսանկարը․ «Նմա՞ն եմ։ Հեյ գիտի․․․»

Շահեն Խաչատրյանը եւ Զավեն Սարգսյանը Շահեն Խաչատրյանը եւ Զավեն Սարգսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին