Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը մայիսի 23-ին փակ կլինի - Mediamax.am

3918 դիտում

Քարվաճառ-Վարդենիս ճանապարհը մայիսի 23-ին փակ կլինի


Լուսանկարը` ԼՂՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 23-ին՝ առավոտյան ժամը 6:00-ից, Քարվաճառ-Վարդենիս միջպետական ճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթեւեկության համար:

ԼՂՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհի 23-րդ կիլոմետրին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ՝ քարաթափման վտանգը վերացնելու համար:

 

Լրացուցիչ տեղեկությունների համար քաղաքացիները կարող են զանգահարել 047-94-09-11, 047-94-39-11 շուրջօրյա հեռախոսահամարներով կամ 1-0-1, 9-1-1, 1-1-2 բջջային անվճար հեռախոսակապով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին