Մարգարիտ Բարանկիցեն՝ 40 հազար հայկական նամականիշների վրա - Mediamax.am

2441 դիտում

Մարգարիտ Բարանկիցեն՝ 40 հազար հայկական նամականիշների վրա


Լուսանկարը` Ավրորա

Լուսանկարը` Ավրորա

Լուսանկարը` Ավրորա

Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 26-ին «Ավրորա» նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը եւ Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն պաշտոնապես բացեցին 2017թ. «Ավրորա» մրցանակի հատուկ միջոցառումները։

ՀՀ արտգործնախարարության նախկին շենքում բացվել է ««Ավրորա». երախտագիտությունն՝ ի գործ» ցուցասրահը, որտեղ ներկայացված են նախաձեռնության ծրագրերն ու ունեցած ազդեցությունը։

 

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Մարգարիտ Բարանկիցեի պատկերով հատուկ փոստային նամականիշի մարման արարողությունը:

 

Փոստային նամականիշի հետ «Հայփոստը» թողարկել է նաեւ 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

 

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք: Նամականիշի ձեւավորողն Ալլա Մինգալյովան է՝ «Ավրորա»  նախաձեռնությունից: Նամականիշը թողարկվել է 40 հազար օրինակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին