Թոմ Քաթինա. Մտածեք, թե որն է ձեր դերը - Mediamax.am

4160 դիտում

Թոմ Քաթինա. Մտածեք, թե որն է ձեր դերը


Թոմ Քաթինան
Թոմ Քաթինան

Լուսանկարը` Ավրորա

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


«Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի 2017թ. դափնեկիր, պատերազմական Նուբա լեռներում գտնվող «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ Թոմ Քաթինան մայիսի 29-ին այցել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Կենտրոնում շրջելուց հետո նա զրուցել է ԹՈՒՄՈ-ի սաների հետ եւ պատասխանել նրանց հարցերին:

 

Վախերը հաղթահարելու մասին

 

Ինչպե՞ս եմ ես վերահսկում իմ վախերն ամենօրյա պատերազմի պայմաններում: Նախ պետք է արձագանքել այդ իրավիճակներին այնպես, ինչպես մյուս մարդիկ: Նրանք, ովքեր ապրում են այդ պայմաններում, այնքան խիզախ են, տոկուն եւ ինքնուրույն: Տարիների ընթացքում ես նրանցից ուժ եմ ստացել:

 

Շատ ուժ եմ ստացել նաեւ իմ քրիստոնեական հավատքից: Գիտեմ, որ Աստված ինձ հետ է եւ ինձ կպաշտպանի: Նաեւ գիտեմ, որ երբ գա իմ մահվան օրը, ես ոչինչ չեմ կարող անել: Այսպիսով, մենք այնտեղ ենք մարդկանց ծառայելու համար, իսկ մնացածն Աստծո գործն է:

 

Միակ բժշկին հնարավոր փոխարինողները

 

Ես շատ եմ մտածել այն մասին, թե ով կփոխարինի ինձ հիվանդանոցում, եթե չլինեմ: Երկարաժամկետ պլան ունեմ: Երկու ուսանող ունենք: Ուսումն ավարտելուց եւ փորձաշրջան անցնելուց հետո նրանք կաշխատեն հիվանդանոցում: Ինչ վերաբերում է կարճաժամկետ լուծումներին, ես կուզեի, որ էլի բժշկիներ գային մինչեւ մեկ տարի ժամանակով, սովորեին աշխատանքը, որ մենք անում ենք Նուբա լեռներում:

 

«Ավրորա» մարդասիրական մրցանակի եւ Հայաստան գալու օգուտներից մեկն էլ այն է, որ ես հնարավորություն եմ ստանում Հայաստանի եւ աշխարհի այլ բժիշկներին հետաքրքրել երկարաժամկետ առաքելություն ստանձնել Նուբայում:

 

Այլոց օգնելու տաղանդը

 

Ես այստեղ եմ ոգեշնչելու մարդկանց մասնակցել մարդասիրական աշխատանքին: Շատ շնորհակալ եմ այն հայ բժիշկներին, ովքեր փոխարինում են ինձ հիմա Նուբայում, ինչի շնորհիվ ես այսօր Հայաստանում եմ:

 

Յուրաքանչյուրը կարող է փոփոխություն իրականացնել: Դուք պետք է պարզեք, թե ինչ կարող եք անել որպես անհատ: Ամեն մեկը կարող է մի բան անել մյուսին օգնելու համար: Անպայման չէ Նուբա լեռներ գնալ եւ բուժել հիվանդներին: Մտածեք տեղում պարզ բան անելու համար, մտածեք, թե որն է ձեր դերը: Յուրաքանչյուրն ի վիճակի է մի բան անելու, յուրաքանչյուրն իր տաղանդն ունի: Իմ տաղանդը տարբեր է ձերինից, բայց ավելին չէ: Դուք կարող եք լինել դուք, մեզնից յուրաքանյուրն ունի իր հատկությունները, որ Աստված է տվել, եւ դրանք կարող է օգտագործել մեկ ուրիշին օգնելու համար: Հայերի սրտին համապատասխան է մարդասիրական աշխատանք կատարելը եւ ես կարծում եմ, որ դուք կարող եք դա անել:

 

Նվազեցնել մարդկության կոտորածը

 

Այս աշխարհում տեղի ունեցող կոտորածների համար, նախեւառաջ, պետություններն են մեղավոր: Աշխարհում մի քանի երկիր կա, որոնք սպանում են սեփական ժողովրդին, օրինակ՝ Սուդանն արդեն 34 տարի է սպանում է իր քաղաքացիներին: Քաղաքացիական պատերազմում 2 մլն մարդ է մահացել, միլիոնավոր մարդիկ տեղահանվել են:

 

Մեկ այլ օրինակ է Կոնգոն, որի կառավարությունը ակտիվ սպանում է իր ժողովրդին: Աշխարհում շատ կառավարությունների անդամներ միայն հարստանալով են հետաքրքրված, բոլորովին չեն հետաքրքրվում ժողովրդով: Ամբողջ գումարը, առողջապահության եւ կրթության փոխարեն, ծախսվում է ժողովրդին հալածելու համար: Այս երկրներում մարդիկ ծայրահեղ աղքատ են:

 

Ովքե՞ր են պատասխանատու այս ամենը կանգնեցնելու համար: Հաճախ քաղաքացիներն այդքան ուժ չեն ունենում հեղափոխություններ անելու եւ կառավարությունը փոխելու համար: Միջազգային հանրությունը եւ կազմակերպությունները շատ թույլ են: Գերտերությունները կարող են կոշտ, բայց ոչ ռազմական, ուժի միջոցով գործողություններ իրականացնել, վերահսկել այդ կառավարություններին: Այդ պետություններն էլ իրենց շահերով են առաջնորդվում: Դրանք ունեն իշխանություն ինչ-որ բան անելու, բայց նրանց դա շահավետ չէ, եւ այդ կամքը չկա:

 

Իրական ջանքերը շատ քիչ են խաղաղության հասնելու համար, եւ կարծում եմ՝ մեր խնդիրներն ապագայում կշարունակվեն:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին