Խաչատուր Աբովյանի հրապարակում երթեւեկության կարգը կփոխվի - Mediamax.am

4205 դիտում

Խաչատուր Աբովյանի հրապարակում երթեւեկության կարգը կփոխվի


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 24-ից Երեւան քաղաքի Աբովյան-Տերյան-Սարալանջի-Շարիմանյան փողոցների շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում (Խաչատուր Աբովյանի հրապարակ) կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունում նշել են, որ համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթեւեկության առավելություն կունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

 

Մեդիամաքսը նշում է, որ հունիսի 11-ից այսպիսի փոփոխություն է կատարվել նաեւ Հանրապետության հրապարակում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին