ՀՀ-ն ու Չինաստանը կգործակցեն սեյսմիկ պաշտպանության ոլորտում - Mediamax.am

3872 դիտում

ՀՀ-ն ու Չինաստանը կգործակցեն սեյսմիկ պաշտպանության ոլորտում


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի եւ Չինաստանի սեյսմիկ վարչակազմի փոխտնօրեն Ջաո Հեպինի գլխավորած պատվիրակությանը:

ԱԻՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը երկու պետությունների միջեւ սեյսմիկ պաշտպանության ոլորտում:

 

Կողմերը քննարկել են Հայաստանին եւ Չինաստանին բնորոշ ընդհանուր աղետի՝ երկրաշարժին բնակչության պատրաստվածության եւ դիմակայունության մակարդակի բարձրացման համատեղ հնարավորությունները:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախկինում ստորագրված Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կազմել սեյսմիկ ոլորտում համագործակցության ընդհանուր ծրագիր, որը ներառելու է երկրաշարժերի կանխատեսման եւ սեյսմիկ մոնիթորինգի կազմակերպման ոլորտներում չինական փորձի ուսումնասիրություն, Սեյսմիկ պաշտպանության ծառայության Ազգային դիտացանցի արդիականացում եւ տեխնիկական օժանդակություն, շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման փորձի փոխանակում, մասնագետների վերապատրաստում:

 

Նախնական պայմանավորվածություն է նաեւ ձեռք բերվել կիրառել Չինաստանի փորձը արբանյակների օգնությամբ գեոդեզիական ուսումնասիրություններ իրականացնելու համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին