ԱԻՆ-ը երեխաներին կնախապատրաստի հնարավոր աղետներին - Mediamax.am

5560 դիտում

ԱԻՆ-ը երեխաներին կնախապատրաստի հնարավոր աղետներին


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլւ ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախախար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Save the children կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

ԱԻՆ-ում նշել են, որ հանդիպմանը քննարկվել են աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Save the children-ի հետ համատեղ իրականացվող միջոցառումների ուղություններն ու նպատակները:

 

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր տարիքային խմբերի երեխաների համար նախատեսված կրթական տեղեկատվական նյութերի թվայնացման եւ մեկ ընդհանուր հարթակում այդ նյութերի հավաքագրման վերաբերյալ, որպեսզի վերջիններս հեշտ հասանելի լինեն հասարակության բոլոր շահառու խմբերի համար:

 

Կողմերը կարեւորել են աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը կրթական ծրագրերում՝ նպատակ ունենալով ուսուցման միջոցով բարձրացնել աղետներին եւ արտակարգ իրավիճակներին երեխաների պատրաստվածության մակարդակը: 

 

Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ կրթական միջոցառումներ նախաձեռնել ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար՝ արտակարգ իրավիճակների եւ պատահարների լուսաբանումն առավել արդյունավետ եւ ուսուցանող դարձնելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին