5902 դիտում

«Գահերի խաղը»՝ շաբաթ օրը «Բուկինիստում»



Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 15-ին, ժամը 18:00-ին «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) տեղի կունենա Երկաթե Գահի բացումը:

Երկաթե Գահի մոտ մինչև ժամը 21:00 գրքասերների համար կազմակերպվելու է լուսանկարահանում հայտնի վիպաշարի արքայատոհմերի կերպարներով:

Ժամը 19:00-ին գրախանութում կանցկացվի Game of Thrones վիկտորինա` հատուկ Ջորջ Մարտինի գրքերի շարքի գիտակների համար: 
 
«Բուկինիստ»-ը Game of Thrones-ի երկար սպասված նոր եթերաշրջանին ընդառաջ հայտարարում է զեղչ Ջորջ Մարտինի բոլոր գրքերի, Winter is Coming նոթատետրերի, էջանիշների և աքսեսուարների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am