«Թվային Հայաստան» հիմնադրամ կստեղծվի - Mediamax.am

Փետրվար 13, 2026
20799 դիտում

«Թվային Հայաստան» հիմնադրամ կստեղծվի


Լուսանկարը` blogspot.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Թվային Հայաստան» հիմնադրամ ստեղծել:

Վերջինս նպատակն է կառավարման բոլոր ոլորտներում տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիական հենքի վրա ձեւավորել միասնական թվայնացված միջավայր:

 

«Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Էդուարդ Ներսիսյանը:

 

«Չափազանց կարեւոր գործընթաց է, որը պետք է կատարել: Մինչեւ այս հիմնադրամը կայանա՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը նույն տեմպերով շարունակում  է աշխատանքը: Հետագայում հստակ կձեւակերպենք հիմնադրամի եւ կենտրոնի համագործակցության բանաձեւերը»,- ասել է Կարեն Կարապետյանը:

 

 




Մեր ընտրանին