Վարչապետը մեկնաբանել է Խոսրովի անտառի հրդեհի մարումը - Mediamax.am

5211 դիտում

Վարչապետը մեկնաբանել է Խոսրովի անտառի հրդեհի մարումը


Վարչապետ Կարեն Կարապետյանը
Վարչապետ Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում մեկնաբանել է Խոսրովի արգելոցում հրդեհի դեմ պայքարը եւ շնորհակալություն հայտնել հրշեջման մասնակիցներին:

«Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի հիմնական օջախներն այսօր մարվել են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր փրկարարներին, ՀՀ արտակարգ իրավիճակների և բնապահպանության նախարարություններին, ՀՀ Զինված ուժերին, ոստիկանությանը, անտառնտնտեսությունների աշխատակիցներին, ինչպես նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր մասնակցում էին հրդեհաշիջման աշխատանքներին»,- ասել է վարչապետը:

 

Միաժամանակ, նա երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի գործընկերներին, մասնավորապես` ՌԴ կառավարության ղեկավարին` հատուկ տեխնիկա տրամադրելու համար:

 

«Շնորհակալ եմ ռուսաստանցի օդաչուներին եւ փրկարարական անձնակազմին՝ կատարած աշխատանքի համար»,- գրել է վարչապետը:

 

«Որեւէ երկիր ապահովագրված չէ արտակարգ իրավիճակներից, եւ լինում են դեպքեր, երբ նույնիսկ ամենահզոր պետություններն ի զորու չեն միայն սեփական ուժերով պայքարել բնական աղետի դեմ: Բնականաբար, դա չի նշանակում, որ մենք խնդիրներ չունենք եւ համապատասխան հետեւություններ չենք անելու: Իրավիճակը մանրակրկիտ ուսումնասիրվելու է եւ արվելու է առավելագույնը՝ հետագայում նման աղետների կրկնությունը հնարավորինս բացառելու համար»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին