Երթեւեկության կազմակերպման նոր փոփոխություններ Երեւանում - Mediamax.am

6649 դիտում

Երթեւեկության կազմակերպման նոր փոփոխություններ Երեւանում


Լուսանկարը` http://iravaban.net


Երեւան: Մեդիամաքս: Oգոստոսի 19-ից Երեւանի Գայի պողոտա-Մոլդովական փողոց եւ Տերյան փողոց-Կորյունի փողոց խաչմերուկներում կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փոփոխությունների արդյունքում՝ աջ շրջադարձով Մոլդովական փողոցից դեպի Գայի պողոտա՝ Աճառյան պողոտայի ուղղությամբ, եւ Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց՝ Մաշտոցի պողոտայի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները վերոնշյալ խաչմերուկների լուսացույցների սեկցիաներով դեպի նշված ուղղություններ այսուհետ կերթեւեկեն անընդհատ՝ առանց արգելող ազդանշանի տակ կանգառ կատարելու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին