Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացմանը - Mediamax.am

11152 դիտում

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացմանը

Լուսանկարը` Նախագահի մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը:

Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 եւ 2014 թթ հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների եւ Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։

Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգեւ Սրբազանի հետ այցելել են նաեւ Դադիվանք՝ ծանոթացել վանական համալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին եւ մոմ վառել Դադիվանքի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում:

Հայկական երկու հանրապետությունների նախագահները Արցախի Ասկերանի շրջանում այսօր կայցելեն նաեւ գինու նորաբաց գործարան:

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կմասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին