ԱՄՆ-ն աջակցել է Արենու քարանձավի պահպանությանը - Mediamax.am

4317 դիտում

ԱՄՆ-ն աջակցել է Արենու քարանձավի պահպանությանը


Լուսանկարը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Լուսանկարը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Լուսանկարը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Լուսանկարը` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն


Երեւան: Մեդիամաքս: Արենու քարանձավում ավարտվել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող պահպանության ծրագիրը:

Աշխատանքների ավարտն ազդարարող միջոցառմանն այսօր մասնակցել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ կատարելով քարանձավի բացումը:

 

Հնավայրը, որտեղ հայտնաբերվել է աշխարհի ամենահին կոշիկն ու առաջին գինու հնձանը, մշտապես այցելուներ է ունենում: Զբոսաշրջիկների հոսքը խոչընդոտում է ընթացիկ հնագիտական աշխատանքներին, վտանգում հնավայրի չպեղված հատվածները:

 

ԱՄՆ կառավարությունը՝ Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամի միջոցով 2013-ին քարանձավի պահպանության աշխատանքներ իրականացնելու նպատակով դրամաշնորհ է հատկացրել: Տրամադրած $ 52 870-ով տեղանքը ցանկապատվել է, ապահովվել լույսերով ու քայլուղիներով, իրականացվել են հնավայրի կոնսերվացման աշխատանքներ:

 

«Հայաստանից լինես, Ամերիկայից, թե որևէ այլ վայրից, մշակութային հնավայրերը, ինչպիսին է Արենու քարանձավը, օգնում են մեզ հասկանալ, որ մեր պատմությունը միահյուսված է: Դա է պատճառը, որ ԱՄՆ կառավարության Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը աջակցում է այնպիսի նախաձեռնությունների, ինչպիսիք են Արենու պահպանության աշխատանքները»,- ասել է դեսպանը:

 

Ռիչարդ Միլսը հայտարարել է նույն հիմնադրամի կողմից տրամադրված նոր՝ $ 143 000 դրամաշնորհի մասին, որով շարունակվելու են Դաշտադեմի ամրոցի պահպանության աշխատանքները՝ հնագիտական պեղումների իրականացմանն ու ամրոցի ներքին պարսպապատի ամրակայմանը: 

 

2005-ից ի վեր Մշակութային արժեքների պահպանության ԱՄՆ դեսպանի հիմնադրամը Հայաստանում իրականացրել է մշակութային ժառանգության պահպանության 10 ծրագիր՝ $ 934 000 ընդհանուր արժեքով:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին