ԱՄՆ-ը «գրին քարտ»-ի խաղարկության նոր ժամկետ է սահմանել - Mediamax.am

7875 դիտում

ԱՄՆ-ը «գրին քարտ»-ի խաղարկության նոր ժամկետ է սահմանել


Լուսանկարը` http://frenchdistrict.com/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր հայտարարություն է տարածել «գրին քարտ»-ի խաղարկության ծրագրին մասնակցելու գործընթացի վերսկսման մասին։

«Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ 2019թ. գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, եւ բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչեւ 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է եւս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Մենք ստիպված ենք գրանցումը վերսկսել՝ գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

 

Խաղարկության ծրագրի մասնակիցների գրանցումը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արեւելյան ամառային ժամանակով եւ կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արեւելյան ստանդարտ ժամանակով:

 

Դեսպանությունն ընդգծել է, որ «մինչեւ հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը»:

 

«Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է եւս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չի հանդիսանա, որ դուք մեկից ավել հայտ ներկայացնելու հիմքով զրկվեք խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Սակայն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում մեկից ավելի հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ»,- ասված է հայտարարության մեջ:

 

Ծրագրին մասնակցելու մնացած պայմաններն անփոփոխ են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին