Ամուլսարում ցիանիդի անվտանգ կառավարման աուդիտ է անցկացվել - Mediamax.am

6646 դիտում

Ամուլսարում ցիանիդի անվտանգ կառավարման աուդիտ է անցկացվել


Լուսանկարը` Լիդիան Արմենիա


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 15-19-ը Ամուլսարի ծրագիրը պաշտոնապես ավարտել է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման ֆիզիկական (անմիջական) աուդիտի փուլը:

Անկախ աուդիտը Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության պահանջ է, որը գնահատում է ընկերության համապատասխանությունը նախաձեռնության սկզբունքներին եւ չափանիշներին:

 

Աուդիտն իրականացվել է երրորդ կողմի՝ անկախ մասնագետի կողմից, որը հանդիսանում է գլխավոր աուդիտոր եւ համապատասխանում է փորձառության, փորձաքննության եւ շահերի բախման վերաբերյալ Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի պայմաններին:

 

Նա հարցազրույցներ է անցկացրել ինչպես «Լիդիան Արմենիայի»՝ վերջերս ձեւավորված Ցիանիդի կառավարման կոմիտեի, այնպես էլ անձնակազմի այլ անդամների հետ: Ֆիզիկական աուդիտը ներառել է նաեւ Ամուլսարում ընթացիկ աշխատանքների գործնական աուդիտ, ինչպես նաեւ ծրագրի հիմնական փաստաթղթերի ստուգում:

 

Ամուլսարի ծրագրի նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման վերաբերյալ անկախ աուդիտորի եզրակացությունները կներկայացվեն Ցիանիդի կառավարման միջազգային ինստիտուտի հաստատմանը: Ընդունվելու դեպքում արդյունքները կհրապարակվեն Ինստիտուտի կողմից: Դրական արդյունքի դեպքում «Լիդիան Արմենիան» կդառնա Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքում 2016թ. դեկտեմբերին կատարված փոփոխություններից հետո նախաարտադրական սերտիֆիկացում անցած առաջին ընկերությունն աշխարհում:

 

Նախաարտադրական սերտիֆիկացումը կամավոր նախաձեռնություն է, որը «Լիդիանը» ստանձնել է կամավոր՝ դեռեւս նախաարտադրական փուլում պայմանական սերտիֆիկացում ստանալու համար եւ ընդգծում է Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնությանը համապատասխանելու պատրաստակամությունը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին